«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին 18 տարվա մեջ առաջին անգամ չի ընդգրկվել FIFPRO թիմում։
Ավելի վաղ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPRO) ներկայացրել էր տարվա խորհրդանշական կազմը՝ ըստ ֆուտբոլիստների։
11 հոգանոց թիմում ընդգրկվել են այն ֆուտբոլիստները, ովքեր 2023/24 մրցաշրջանում իրենց ելույթների համար ստացել են ամենաշատ ձայները այլ ֆուտբոլիստներից։ Քվեարկությանը մասնակցել է 21266 ֆուտբոլիստ։