Ջան Պիերո Գասպերինին՝ Մադրիդի «Ռեալի» հետ խաղի մասին

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին կիսվել է Չեմպիոնների Լիգայի 6-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք հանդիպման սպասելիքներով։

«Դա կարևոր մարտահրավեր կլինի մեր և նրանց համար՝ մեր մարզադաշտում աշխարհի ամենաշատ տիտղոսներ ունեցող թիմի դեմ։ Սա վերջին շոշափումն է այն ամենի, ինչ այս տարիների ընթացքում եղել է արտասովոր ճանապարհորդություն։ Սա պատմական հանդիպում է լինելու, մարզադաշտը լեփ-լեցուն է լինելու։

«Ատալանտայի» 9-խաղյա հաղթարշավը. Սա հիանալի ժամանակ է, շատ հաճելի սերիա, որը մեզ հասցրեց Ա Սերիայի գագաթնակետին։ Սա մեծ բավականության աղբյուր է երկրպագուների համար, բայց երեքշաբթի ավելի լավ է մոռանանք «Միլանի», «Ռոմայի» նկատմամբ տարած մեր նախորդ հաղթանակները»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Ատալանտա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։55-ին։