«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կողոսկրի կոտրվածքի պատճառով բաց կթողնի թիմի եզրափակիչ հանդիպումները 2024 թվականին: Այս մասին հայտնել է մյունխենցիների գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին։
«Նոյերը կոտրել է կողոսկրը: Նա, հավանաբար, այս տարի այլևս չի խաղա: Հիմնական բանը այն է, որ այն բուժվում է: Հետո, հուսով եմ, Նոյերը հունվարին կվերադառնա խաղադաշտ»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը։
Ընթացիկ մրցաշրջանում 38-ամյա Նոյերը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Բավարիայի» 19 հանդիպման, որոնցում բաց է թողել 13 գոլ և 12 անգամ անառիկ է պահել դարպասը։