Կառլո Անչելոտտին հայտնել է, թե արդյոք Վինիսիուսը և Ռոդրիգոն կմասնակցեն «Ատալանտայի» դեմ խաղին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին անդրադարձել է Չեմպիոնների Լիգայի 6-րդ տուրի «Ատալանտայի» հետ առաջիկա հանդիպմանը թիմի հարձակվողներ Վինիսիուս Ժունիորի ու Ռոդրիգոյի հնարավոր մասնակցությանը։

Երկու բրազիլացիներն ընդգրկված են խաղի հայտացուցակում՝ չնայած վերջին վնասվածքներին։

«Նրանց մասնակցությունը խաղին հարցականի տակ է։ Ամեն ինչ կախված է հաջորդ մարզումից»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ «Ատալանտան» և «Ռեալը» կհանդիպեն դեկտեմբերի 10-ին Բերգամոյում։