Յուրգեն Կլոպին վիրավորած մրցավարը հեռացվել է աշխատանքից

Անգլիացի մրցավար Դեյվիդ Կուտը, ում նախկինում ՈՒԵՖԱ-ն և Անգլիայի մրցավարների ասոցիացիան որակազրկել էին «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին վիրավորելու համար, հեռացվել է աշխատանքից։ Այս մասին հայտնում է Professional Game Match Officials Limited-ը։

«Դեյվիդ Կուտի վարքագծի վերաբերյալ մանրակրկիտ հետաքննության ավարտից հետո նրա աշխատանքը դադարեցվել է։ Դեյվիդ Կուտի գործողությունները համարվել են նրա աշխատանքային պայմանագրի պայմանների լուրջ խախտում, և նրա խոսքերն անընդունելի են համարվել։

Դեյվիդ Կուտի աջակցությունը մնում է կարևոր մեզ համար, և մենք հավատարիմ ենք մնում նրա բարօրությանը։ Նա իրավունք ունի բողոքարկելու իր աշխատանքը դադարեցնելու որոշումը»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։