Հայտնի է, թե որ ֆուտբոլիստն է ստացել ամենաշատ ձայները FIFPro 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական կազմն ընտրելիս

FIFPro 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական կազմը որոշելիս ամենաշատ ձայները ստացել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։

Այսօր FIFPro-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականի կազմը։ Այն որոշվել է հարցման արդյունքների հիման վրա, որին մասնակցել է 21266 ֆուտբոլիստ։

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպանը ստացել է ամենաշատ ձայները՝ նրա օգտին քվեարկել է հարցվածների 53%-ը։

Ձեզ ենք ներկայացնում FIFPro-ի կազմած լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական կազմը։