Թուրինի «Յուվենտուսն» ու Պոլ Պոգբան խզել են իրենց պայմանագիրը, և 31-ամյա կիսապաշտպանը ազատ գործակալ կարգավիճակ է ստացել։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստԼուի Սահան մեկնաբանել է Պոլ Պոգբայի ապագայի վերաբերյալ խոսակցությունները։
«Ես լուրեր եմ լսել, որ Պոլ Պոգբային հաջորդ տարի կառաջարկեն մարզվել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
«Մանչեսթեր Յունայթեդին» պակասում է կիսապաշտպանությունում նրա որակը, ուստի նա լավ համալրում կլինի ներկայիս թիմում:
Նա դեռ յուրահատուկ ֆուտբոլիստ է, ով ունի յուրահատուկ որակներ։ Պրեմիեր լիգայի բոլոր բարձրակարգ ակումբները պետք է Պոգբայի պայմանագիրը դիտարկեն որպես հետաքրքիր հնարավորություն»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Լուի Սահան։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը հաջողությամբ վիճարկել է 4 տարվա որակազրկումը հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Կասեցումը կրճատվել է մինչև 18 ամիս և կավարտվի հաջորդ տարվա մարտին։