Քոուլ Պալմերը ռեկորդային ցուցանիշ է գրանցել մեկ օրացույցային տարում

«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը 2024 թվականին Անգլիայի Պրեմիեր լիգայում դարձել է 38 գոլի հեղինակ (25 գոլ և 13 գոլային փոխանցում)։ Այս ցուցանիշը ռեկորդային է «Չելսիի» ֆուտբոլիստի համար օրացուցային տարում: Այս մասին հայտնում է Opta Sports հեռագրային ալիքը։

Ընդհանուր առմամբ, 22-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի առաջնությունում (33+17) «Չելսիի» կազմում անցկացրած 48 խաղում խփել է 50 գոլ: Պալմերի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2033 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt ինտերնետային պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո:

«Չելսին» այժմ զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ Թիմը 15 խաղից հետո վաստակել է 31 միավոր։