Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է քննադատությունների նկատմամբ իր վերաբերմունքի մասին։
«Ինձ նկարագրել են որպես շատ հասուն մարդ։ Երբեմն մարդիկ տեսնում են արձագանքներնառանց բառերի: Երբեմն ես իմ կամքին հակառակ ակամա արձագանքում եմ այդ քննադատություններին։
Մարդիկ մեզ տեսնում են որպես ռոբոտներ: Եթե մտածեք դրա մասին, մենք բոլորի նման մարդիկ ենք: Մեզ քննադատում և գովաբանում են»,- Canal+-ին տված հարցազրույցում ասել է Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը։