«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի «Թոթենհեմի» հետ խաղում (4։3) դուբլի հեղինակ է դարձել։
Պրեմիեր Լիգայում լոնդոնյան թիմի կազմում անցկացրած 48 խաղում 22-ամյա անգլիացին գոլ+ փոխանցում համակարգում աչքի է ընկել 50 անգամ (33 գոլ և 17 գոլային փոխանցում)։
Պրեմիեր Լիգայում այս ցուցանիշին ավելի արագ են հասել միայն Էրլինգ Հոլանդը (Մանչեսթեր Սիթի, 39 հանդիպում), Էնդի Քոուլը (Նյուքասլ, 43 հանդիպում) և Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ, 46 հանդիպում)։