Կիլիան Մբապպե. «Ես կոտրել եմ քիթս ազգային հավաքականի համար»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն պատասխանել է Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ անտարբերության մասին պնդումներին։

«EURO-2024-ում մարդիկ առաջինից մինչև վերջին օրը ստեցին։ Նրանք ինձ կապիկ անվանեցին, խնդիր չկա։ Ես պատասխանատվություն կրեցի ձախողման համար, խնդիր չկա։

Ես միշտ առաջին տեղում եմ դրել Ֆրանսիայի հավաքականին և արել եմ ամեն ինչ, որպեսզի լավագույնս ներկայացնեմ հավաքականը։ Ես կոտրել եմ քիթս ազգային հավաքականի համար։ Եվ մարդիկ ասում են, որ ես թքած ունեմ Ֆրանսիայի հավաքականի վրա։

Ես կենտրոնացած եմ «Ռեալի» վրա, բայց երբեք չեմ հրաժարվել ազգային թիմից»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Canal+-ը։