Կիլիան Մբապպե. «Ես դիտում եմ ՊՍԺ-ի բոլոր հանդիպումները»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն խոստովանել է, որ ՊՍԺ-ն իր համար մեծ նշանակություն ունի՝ չնայած փարիզյան ակումբից ֆուտբոլիստի հեռանալու դժվարին հանգամանքներին։

«ՊՍԺ-ն ինձ համար մեծ նշանակություն ունի։ Ես յոթ հրաշալի տարի եմ ունեցել, չնայած այն բանին, թե ինչպես են դրանք ավարտվել։ Անցյալ տարի ամեն ինչ խառնվեց իրար։ Ես կոնֆլիկտներ ունեի մարդկանց հետ, քանի որ պաշտպանում էի իմ իրավունքները՝ որպես մարդ և որպես ֆուտբոլիստ, բայց չէի ներկայացնում ակումբը։

Երկրպագուները դա անձամբ են ընդունում։ Նրանք ասում են. «Կիլիանը երբեք չի հավանել ՊՍԺ-ն»։ Ես դիտում եմ ՊՍԺ-ի բոլոր հանդիպումները, ամեն ինչ գիտեմ ակումբի մասին, ամեն մի խոտածածկ, «Պարկ դե Պրենսի» բոլոր տեղերը»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Canal+-ը։

Հիշեցնենք, որ Մբապպեն 7 տարի ՊՍԺ-ում հանդես գալուց հետո տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»՝ հրաժարվելով երկարաձգել պայմանագիրը։