«Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը կշարունակի հանդես գալ իր ներկայիս թիմում։ Այս մասին խոսել է ֆուտբոլային գործակալ Վադիմ Շաբլիը, ով ներկայացնում է ուկրաինացի ֆուտբոլիստի շահերը։
«Մուդրիկը մեծ տաղանդով հիանալի ֆուտբոլիստ է։ Նրա համար կարևոր է հաճույք ստանալ խաղից։ Համոզված եմ, որ նա կրկին կապացուցի դա։
Մուդրիկի նման ֆուտբոլիստները միշտ ուշադրություն կգրավեն տրանսֆերային շուկայում։ Բայց հիմա նա պայմանագրով կապված է «Չելսիի» հետ, նրա բոլոր մտքերն այս ակումբի մասին են»,- Շաբլիայի խոսքերն է փոխանցում Evening Standard-ը։