«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչպես է անհաջողությունների ֆոնին պատրաստում թիմի ֆուտբոլիստներին պայքարի։
«Ես ֆուտբոլիստներին ասացի. «Խնդրում եմ, ոչ մի բանի համար մի զղջացեք, ընդունեք մարտահրավերը։ Ավելի դժվար կլինի, բայց, երևի թե, այս անգամ ավելի շատ գոհունակություն կստանանք այն բանից, թե ինչպես ենք հաղթահարել խնդիրները, քան մյուս մրցաշրջաններում, երբ մենք հաղթեցինք առաջնությունը»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։
«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է, Պեպ Գվարդիոլայի թիմը 15 տուրից հետո ունի 27 միավոր։