«Լիվերպուլը» առաջարկ է արել Մոհամեդ Սալահին

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը քննարկում է անգլիական ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման հարցը։

Ինչպես հայտնում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը սոցիալական ցանցերում, մերսիսայդցիները ֆուտբոլիստին նոր պայմանագիր կնքելու կոնկրետ առաջարկ են արել։

Ավելի վաղ Մոհամեդ Սալահը հայտնել էր, որ «Լիվերպուլը» դեռ իրեն պայմանագիրը երկարաձգելու առաջարկ չի արել։

Այս մրցաշրջանում Սալահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է 15 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։