Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի հետ ՊՍԺ-ում իր առաջին հանդիպման մասին 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան պարտվեց Արգենտինային (3։3, 2։4 11-մետրանոցներով)։ Մբապպեն երեք գոլ խփեց Արգենտինայի դարպասը, իսկ արգենտինացի ավագը դուբլ ձեւակերպեց։
«Ես կատաղած էի, բայց դուք հարգում եք նրան, քանի որ նա Մեսսին է։ Նա և ես միասին ծիծաղելով կոտրեցինք սառույցը, որովհետև մենք ամեն ինչ տվեցինք այս ճակատամարտում։ Եզրափակչի հիշողությունները պահեցինք։ Կարծում եմ՝ այս եզրափակիչը մեզ մոտեցրեց»,- ասել է Մբապպեն Canal+-ին տված հարցազրույցում։