Թուրինի «Յուվենտուսը» որոշել է ձմեռային տրանսֆերային պատուհանի համար առաջնահերթություն դարձնել «Ֆեյենորդի» պաշտպան Դավիդ Գանցկոյին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Գանցկոն իդեալական թեկնածու է վնասվածք ստացած Բրեմերին փոխարինելու համար։
Գանցկոն «Ֆեյենորդում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստն ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 մլն եվրո։