Կիլիան Մբապպե. «Դա ուղղակի թյուրիմացություն է»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է Ստոկհոլմում աղջկա բռնաբարությանը իր մասնակցության մասին աղմկահարույց լուրերի մասին։

«Ես զարմացա անկեղծ ասած։ Կան բաներ, որոնց չես սպասում։ Ես ոչինչ չեմ ստացել, ոչ մի ծանուցագիր։ Կարդում էի մամուլում նույն բանը, ինչ բոլորը։ Շվեդիայի կառավարությունը ոչինչ չի ասել ինձ։

Դա ինձ չի անհանգստացնում։ Դա ուղղակի թյուրիմացություն է։ Ինձ չէր անհանգստացնում, իմ նպատակն է կենտրոնանալ աշխատանքիս վրա և տեսնել, թե որտեղ է այն ավարտվելու»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ ֆրանսիացին հավաքական չէր հրավիրվել հոկտեմբերին կայանալիք Ազգերի լիգայի հանդիպումներին։ Փոխարենը նա այցելել է Ստոկհոլմի գիշերային ակումբ։ Լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ Մբապպեն աղջկա բռնաբարության մասնակից է եղել։