«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կարող է կարիերան շարունակել եվրոպական մեկ այլ գրանդ ակումբում։ Հոլանդացին հաջորդ ամառ կարող է ազատ գործակալի կարգավիճակ ունենալ, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտից հետո։
Ինչպես հայտնում է CaughtOffside-ը, Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները հետաքրքրված են «Լիվերպուլի» ավագի հետ պայմանագիր կնքելու հարցում, իսկ «Յուվենտուսը», «Ինտերը» և «Բարսելոնան» նույնպես հետևում են իրավիճակին։
Ընթացիկ մրցաշրջանում Վիրջիլ վան Դեյկը մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։