Հայտնի է, թե երբ կարող է Պաուլո Ֆոնսեկան հեռացվել «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան, ամենայն հավանականությամբ, կհեռացվի աշխատանքից, եթե «ռոսոներիներն» այս մրցաշրջանի ավարտին Չեմպիոնների Լիգայի ուղեգիր չնվաճեն։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ըստ աղբյուրի՝ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգա մտնելը պորտուգալացի մասնագետի առջև դրված նվազագույն խնդիրն է։

Նշվում է, որ այս պահին իտալական գրանդի ղեկավարությունն աջակցում է Ֆոնսեկային, մասնավորապես, արդար են համարում Ա Սերիայի 15-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ խաղից հետո (1-2) մրցավարության վերաբերյալ նրա մեկնաբանությունները։

Ա Սերիայի 14 խաղից հետո «Միլանը» վաստակել է 22 միավոր և զբաղեցնում է յոթերորդ տեղը՝ 6 միավորով ետ մնալով չորրորդ տեղից։