Դեկտեմբերի 8-ին «Ֆուլհեմը» և «Արսենալը» ոչ-ոքի խաղացին Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի խաղում (1։1)։
«Զինագործների» կազմից գոլի հեղինակ դարձավ պաշտպան Ուիլյամ Սալիբան՝ անկյունայինի խաղարկումից հետո։
«Արսենալը» 2024 թվականին Պրեմիեր Լիգայում 15 գոլ է խփել անկյունայիններից՝ հավասարեցնելով ակումբի օրացուցային տարվա ռեկորդը, որը սահմանվել էր 2023 թվականին։