Fastex Պրեմիեր Լիգա․ «Նոան» չնկատեց «Գանձասարին»🎥

Fastex Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի հետաձգված խաղում «Նոան» այսօր Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց «Գանձասարի» հետ և ջախջախեց՝ 7։0 հաշվով։

Ռուի Մոտայի թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էրալդ Չինարին, դուբլի հեղինակ դարձավ Գոնսալու Գրեգորիուն, ևս մեկական անգամ աչքի են ընկել Արտյոմ Ավանեսյանը և Զավեն Խուդավերդյանը։

«Նոան» 37 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ «Գանձասարը» 2 միավորով վերջինն է՝ 11-րդը։