«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին «Բրայթոնի» հետ Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ (2։0)։
Ըստ OptaJoe-ի՝ Վարդին դարձել է երկրորդ ամենատարեց ֆուտբոլիստը, ով գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել Պրեմիեր Լիգայի խաղում՝ 37 տարեկան 332 օրական։ Այս ցուցանիշով անգլիացին զիջում է միայն «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզին։
Գիգզը գոլ խփեց և երկու գոլային փոխանցում կատարեց «Ֆուլհեմի» դեմ 2011 թվականի դեկտեմբերին՝ 38 տարեկան 22 օրական հասակում։