Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի վնասվածքի մասին, ով փոխարինվել է Լա Լիգայի 16-րդ տուրի «Ժիրոնայի» հետ խաղում։ Խաղն ավարտվեց «սերուցքայինների» հաղթանակով՝ 3։0 հաշվով։
«Ջուդ Բելինգհեմը լավ է իրեն զգում։ Նա խաղադաշտ դուրս կգա «Ատալանտայի» հետ խաղում, ոչ մի լուրջ բան չկա»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կմրցի «Ատալանտայի» հետ։ Խաղը կկայանա դեկտեմբերի 10-ին Բերգամոյում (Իտալիա)։