«Լիվերպուլը» հետաքրքրված է «Յուվենտուսի» 19-ամյա եզրային Քենան Յիլդիզի ծառայություններով, ով համարվում է 32-ամյա վինգեր Մոհամեդ Սալահի հավանական փոխարինողը։ Այս մասին հաղորդում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն, չնայած այն հանգամանքին, որ «Ծեր սինյորը» չի ձգտում վաճառել թուրք ֆուտբոլիստին, նա պատրաստ է դիտարկել նրա համար 80 միլիոն եվրոյի առաջարկները։
Այս մրցաշրջանում Յըլդըզը բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։