Իսպանիայի և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին պատասխանել է այն հարցին, թե ինչ տարբերություն կա «Ֆուրիա Ռոխայի» և կատալոնական ակումբի միջև 2008-2012 թվականներին իսպանական ֆուտբոլի գերիշխանության շրջանում։
««Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի տարբերությունը երևի հենց Մեսսին էր։ Մեր թիմը չուներ այնպիսի բազմակողմանի ֆուտբոլիստ, ինչպիսին Լեոն էր։ Մենք պետք է ավելի շատ հանդես գայինք թիմով, բայց հասանք նաև հաջողությունների՝ երկու անգամ հաղթելով Եվրոպայի առաջնությունում և աշխարհի առաջնությունում։ «Բարսան» նույնպես ուներ շատ լավ սերունդ, որը շատ բանի հասավ»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը հաղթել է EURO-2008-ում և EURO-2012-ում, ինչպես նաև 2010-ի աշխարհի առաջնությունում: Չավին մասնակցել է այս բոլոր մրցաշարերին։