Մոհամեդ Սալահը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Մոհամեդ Սալահն ու «Լիվերպուլը» փոխհամաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ժամանակ։Սակայն լրագրող Բեն Ջեյքոբսը սոցցանցերում գրել է, որ այս պահին ոչինչ համաձայնեցված չէ։

«Մենք դեռ պետք է աշխատենք Սալահի հետ պայմանագիրը երկարաձգելու վրա։ Բանակցությունները գլխավորող Ռիչարդ Հյուզը և «Լիվերպուլը» հանգստություն են պահպանում, բայց դեռ ոչինչ համաձայնեցված չէ։

Քննարկումները բնութագրվում են որպես դրական, բայց զգացումը մնում է, որ գործընթացը կարող է ժամանակ պահանջել»,- գրել է Ջեյքոբսը: Ինչպես հայտնի է, Մոհամեդ Սալահի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։