Հայտնի է, թե որ դեպքում Պաոլո Ֆոնսեկան կհեռացվի «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան, ամենայն հավանականությամբ, կհեռացվի աշխատանքից, եթե «ռոսոներիները» այս մրցաշրջանի ավարտին Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճեն: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգա մտնելը մասնագետի առջև դրված նվազագույն խնդիրն է։ Ընդգծվում է, որ այս պահին իտալական գրանդի ղեկավարությունն աջակցում է Ֆոնսեկային, մասնավորապես, արդար են համարում Ա Սերիայի 15-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ խաղից հետո (2:1) մրցավարության վերաբերյալ նրա մեկնաբանությունները։

Ա Սերիայի 14 խաղից հետո «Միլանը» վաստակել է 22 միավոր և զբաղեցնում է յոթերորդ տեղը՝ 6 միավորով ետ մնալով չորրորդ տեղից։