Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Քինգսլի Կոմանը վնասվածք է ստացել Բունդեսլիգայի «Հայնդենհայմի» դեմ խաղում (4:2): Ֆրանսիացին փոխարինման է դուրս եկել 71-րդ րոպեին, իսկ 92-րդ րոպեին ստիպված է եղել լքել խաղադաշտը։
Ինչպես հայտնում է Bild-ը, «Բավարիան» մտավախություն ունի, որ եզրային հարձակվողը բաց կթողնի այս տարվա մնացած երեք հանդիպումները մկանային լարվածության պատճառով:
Դեկտեմբերի 10-ին Վենսան Կոմպանիի թիմը Չեմպիոնների լիգայում կխաղա «Շախտյորի» հետ, իսկ 14-ին և 20-ին Բունդեսլիգայում կհանդիպի «Մայնցի» և «ՌԲ Լայպցիգի» հետ։
Քինգսլի Կոմանը բոլոր մրցաշարերում այս մրցաշրջանում մյունխենցիների կազմում անցկացրած 19 խաղում դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: