Հանս-Դիտեր Ֆլիկի որակազրկման ժամկետը փոփոխվել է։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որակազրկվել է «Բետիսի» դեմ խաղում մրցավարի` կատալոնացիների դարպասին 11 մետրանոց նշանակելու որոշումից դժգոհելու պատճառով։
Մրցավարը գերմանացի մասնագետին կարմիր քարտ է ցույց տվել` հեռացնելով տրիբունա։
Ավելի վաղ նշվում էր, որ Ֆլիկը բաց է թողնելու «Լեգանեսի» և «Ատլետիկոյի» դեմ հանդիպումները, սակայն որակազրկման որոշումը փոփոխվել է։
Հանս-Դիտեր Ֆլիկը որակազրկման պատճառով բաց կթողնի միայն «Լեգանեսի» դեմ հանդիպումը։ Նա ստացել է ընդամենը 1 խաղյա որակազրկում, քանի որ չի հնչեցրել անհարգալից կամ վիրավորական արտահայտություններ մրցավարի հանդեպ։
Հիշեցնենք, որ «Լեգանեսի» դեմ խաղը կկայանա դեկտեմբերի 16-ին։