Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ամենից հաճախ է ճանաչվել Լա Լիգայի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Ֆրանսիացին լավագույնն է ճանաչվել Իսպանիայի առաջնության վեց հանդիպումների արդյունքների հիման վրա, հայտնում է Madrid Xtra-ն։
Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցնում է կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, ով երեք անգամ լավագույնն է դարձել։ Երրորդ տեղը կիսում են Վինիսիուս Ջունիորն ու Ջուդ Բելինգհեմը՝ երկուական անգամ ճանաչվելով լավագույն ֆուտբոլիստ։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կիլիան Մբապեն 15 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ, ինչը նաև թիմի լավագույն ցուցանիշն է: Առաջնությունում թիմի երկրորդ ռմբարկուն Վինիսիուս Ժունիորն է, ով 13 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։