Պեպ Գվարդիոլա․ «Ես բազմիցս ասել եմ, որ չենք կարող խոսել դրա մասին»

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավար Պեպ Գվարդիոլան հերթական անգամ պատասխանել է Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին հարցին։

Շաբաթ օրը «քաղաքայինները» հերթական անգամ միավոր կորցրին՝ այս անգամ ոչ-ոքի խաղալով «Քրիսթալ Փելասի» հետ (2:2): Գործող չեմպիոնները 15 տուրից հետո վաստակել են 27 միավոր, առաջատար «Լիվերպուլից» տարբերությունը ութ միավոր է, իսկ կարմիրներին մնացել է մեկ հանդիպում։

«Սիթիից» բարձր են նաև «Չելսին» և «Արսենալը»: «Ես բազմիցս ասել եմ, որ չենք կարող խոսել չեմպիոնական մրցավազքի մասին։ Վերջերս մենք չորս հանդիպում անընդմեջ պարտվեցինք, իսկ հիմա ոչ-ոքի խաղացինք։

Պետք է քայլ առ քայլ առաջ գնալ՝ փորձելով հաղթել յուրաքանչյուր հաջորդ խաղում։ Տեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի վերջին ամսում։ Սրանք են մեր ներկայիս իրողությունները»,- Գվարդիոլային է մեջբերում City Xtra-ն։