«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան մեկնաբանել է թիմի ներկայիս դիրքը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։
«Քաղաքայինները» 15 խաղից հետո 27 միավորով Անգլիայի առաջնությունում անսովոր չորրորդ տեղում են։
Ավելի բարձր տեղերը զբաղեցնում են «Լիվերպուլը» (35 միավոր), «Չելսին» և «Արսենալը» (28-ական)՝ նրանք բոլորը մեկ խաղ պակաս են անցկացրել «Սիթիից»:
«Իհարկե, մենք կցանկանայինք այլ դիրքում լինել»,- իր մտքերը կիսում է Բերնարդո Սիլվան, ում մեջբերել է BBC-ն։
«Ես կասեի, որ մենք կարող ենք դա անել, եթե արագ վերականգնենք մեր վնասվածք ստացած տղաներին:
Բայց հիմա մենք պետք է անհանգստանանք մեկ այլ բանի համար՝ չեմպիոնության մասին խոսք չկա, քանի դեռ չորրորդ կամ հինգերորդ տեղում ենք:
Մենք պետք է ձգտենք հաղթել յուրաքանչյուր հաջորդ խաղում։ Վերջին մեկուկես ամսվա ընթացքում մենք բավականաչափ վատ ենք խաղացել»,- ասել է պորտուգալացին: