Կիլիան Մբապեն առաջին տեղն է զբաղեցրել Մադրիդի «Ռեալի» Լա լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակում։
«Լոս Բլանկոսի» կազմում «Ժիրոնայի» հետ արտագնա հանդիպման 62-րդ րոպեին ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ։ Այս գոլը 25-ամյա հարձակվողի համար 9-րդն էր Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում։
Նա դարձավ թիմի լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով Վինիսիուս Ժունիորին (8): Իսպանիայի առաջնությունում էլ ավելի շատ գոլեր են խփել միայն «Բարսելոնան» ներկայացնող Ռոբերտ Լևանդովսկին (16) և Ռաֆինյա Դիասը (11):
Ընդհանուր առմամբ, Կիլիան Մբապեն բոլոր մրցաշարերում «Ռեալի» կազմում անցկացրած 21 խաղում 11 դիպուկ հարված է կատարել։