«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը հարցազրույց է տվել «Նոթինգհեմ Ֆորեսթից» կրած 2-3 հաշվով պարտությունից հետո։ Դանիացի ֆուտբոլիստը 18-րդ րոպեին գոլ խփեց «Ֆորեսթի» դարպասը, սակայն նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ թիմին չօգնեց խուսափել երկրորդ անընդմեջ պարտությունից:
«Մենք մի քանի հիասթափեցնող գոլեր բաց թողեցինք։ Մենք պետք է ավելի լավ գործենք, հատկապես անկյունային հարվածների ժամանակ: Մենք կարող ենք կատարելագործվել, վստահ եմ: Կարծում եմ՝ մրցակիցն օգտվեց անկյունայինների ժամանակ մեր անվստահությունից:
Խոսքը նոր գաղափարների մասին է, որոնց մենք տիրապետում ենք։ Մենք դեռ պետք է հասկանանք մարզչի պահանջները։ Իրավիճակը հեռու է իդեալական լինելուց, բայց մենք պետք է դրականը մտածենք»,- ասել է Հոյլունը Sky Sports-ին: