«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարմիր քարտ է ստացել շաբաթ օրը կայացած Լա լիգայի «Բետիսի» դեմ խաղում՝ մրցավարի որոշման հետ համաձայն չլինելու համար։ Խաղից հետո գերմանացի մասնագետը մեկնաբանել է իր հեռացումը։
«Չեմ կարծում, որ շատ եմ բողոքել. Եթե այդքան ժամանակ է պահանջվում կրկնությունը դիտելու համար, ապա միգուցե ինչ-որ բան այն չէ: Ես ինքս ինձնով չեմ հպարտանում։
Ես ինչ-որ բան ասացի, և մրցավարը որոշեց ինձ կարմիր քարտ ցույց տալ»,- լրագրողներին ասել է Ֆլիկը: