«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նշել է, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալը հեշտ գործ չէ։
«Դուք վիճակախաղում շահելու ավելի լավ հնարավորություն ունեք, քան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու», – ասել է նա Reddit-ին տված հարցազրույցում։
26-ամյա Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը գտնվում է նուրբ իրավիճակում։ Նրա գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։ Խոսակցությունները վաղուց են կապում Տրենտին Մադրիդի «Ռեալի» հետ:
Այս մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը անցկացրել է 17 հանդիպում, որոնցում կատարել է չորս գոլային փոխանցում իր գործընկերների համար։