Ջան Պիերո Գասպերինին մեկնաբանել է Պաուլո Ֆոնսեկայի խոսքերը մրցավարության մասին

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին մեկնաբանել է «Միլանի» մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի խոսքերը մրցավարության մասին։

Ուրբաթ օրը կայացած Ա Սերիայի խաղում «Բերգամասկիները» առավելության հասան «ռոսոներիների» նկատմամբ (2:1): Պորտուգալացի մարզիչը հետխաղյա հարցազրույցում զսպված չէր՝ բացահայտ դժգոհություն հայտնելով մրցավարի աշխատանքից։

«Եթե Ֆոնսեկան այս խոսքերով ցանկանում էր շեղել ուշադրությունը խաղից, ապա դա նրա իրավունքն է: Դե Կետելարեի գոլն անհավանական էր։ Ես չեմ հիշում որևէ լուրջ միջադեպ, որը պետք է վիճելի լինի։ Ես կնախընտրեի ավելի շատ ուշադրություն դարձնել «Ատալանտայի» խաղին, քան «Միլանի»:

Ես կարող եմ կողմնակալ լինել, բայց իմ կարծիքով մենք լիովին արժանի էինք այս խաղում հաղթելու»,- ասել է Գասպերինին Sky Sport-ին տված հարցազրույցում: