Ֆեդերիկո Կիեզան կարող է վերադառնալ Իտալիա

«Լիվերպուլի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան կարող է Իտալիա վերադառնալ արդեն հունվարին։ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»:

Լրագրող Ռուդի Գալետտիի խոսքերով, «ներաձուրիների» ներկայացուցիչներն արդեն քննարկել են «Լիվերպուլի» հետ հունվարի հնարավոր գործարքը: Ինքը՝ իտալացին, չի ցանկանում հեռանալ մրցաշրջանի ընթացքում, նա դեռ մտադիր է իրեն դրսևորել և հաստատվել Արնե Սլոտի թիմում։

Ֆեդերիկո Կիեզան «Լիվերպուլ» է տեղափոխվել այս ամառ «Յուվենտուսից»: Ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է ընդամենը երեք հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը Կիեզայի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: