Մադրիդի «Ռեալի» համար կարող է հեշտանալ Ռոդրիի հետ պայմանագիր կնքելը

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է հետաքրքրվել «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշով: Տեղեկություններ են տարածվել, որ Անգլիայի վերջին տարիների չեմպիոնները կարող են ձեռք բերել 27-ամյա բրազիլացու հետ այս ձմռանը:

Ինչպես իր էջերում հայտնում է TodoFichajes պորտալը, Գիմարայեշի տեղափոխությունը «Էթիհադ» կարող է օգնել Մադրիդի «Ռեալին»: Այս իրավիճակում մադրիդյան ակումբի համար շատ ավելի հեշտ կլինի պայմանագիր կնքել կիսապաշտպան Ռոդրիի հետ։

Ինչպես գիտեք, Ռոդրին հոկտեմբերի վերջին նվաճեց «Ոսկե գնդակը»: Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները իսպանացի կիսապաշտպանին գնահատում են 130 մլն եվրո։