Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Ռոդրիգոն չի խաղա «Ժիրոնայի» դեմ Լա Լիգայի 16-րդ տուրի խաղում։
Մադրիդի «Ռեալի» հարձակվողը ի սկզբանե ընդգրկված է եղել «Սերուցքայինների» հայտացուցակում, սակայն հայտարարվել է, որ Ռոդրիգոն խնդիրներ ունի ազդրի մկանների հետ, հայտնում է As-ը։
Հիշեցնենք, որ հայտացուցակից բացակայում է նաև Վինիսիուս ժունիորը։
«Ժիրոնայի» հետ հանդիպումը կկայանա այսօր։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 00:00-ին: