Էնցո Մարեսկա․ «Նա միանշանակ նույն մակարդակի վրա է, ինչ Ռոդրին»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան գովաբանել է թիմի հենակետային կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյին՝ նշելով, որ 23-ամյա ֆուտբոլիստը 2023/24 թվականների «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրիի, ինչպես նաև Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսի մակարդակին է։

«Նա միանշանակ նույն մակարդակի վրա է, ինչ Ռոդրին և Ռայսը: Դրանում կասկած չկա։ Ցավոք, Ռոդրին վնասվածք ունի, բայց Դեկլանը խաղում է։ Կարծում եմ, որ Մոյզեսը կարող է նրանց հետ մեկ սեղանի շուրջ նստել»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում The Standard-ը։

Transfermarkt պորտալը կիսապաշտպանին գնահատում է 75 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։