Ջան Պիերո Գասպերինին ճանաչվել է Ա Սերիայի նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ։
«Ատալանտայի» մարզիչը լավագույնն է ընտրվել Իտալիայի առաջնության 11-ից 14-րդ տուրերի արդյունքներով։
Այս ընթացքում Բերգամոյի ակումբը հաղթել է «Նապոլիին» (3:0), «Ուդինեզեին» (2:1), «Պարմային» (3:1) և «Ռոմային» (2:0), թեև վերջին խաղը կայացել է դեկտեմբերին։
Հիշեցնենք, որ «Ատալանտան» Ա Սերիայի 2-րդ տեղում է՝ «Նապոլիից» հետ մնալով 1 միավորով։