Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն կարծում է, որ մարդիկ հաճախ են իր մասին եզրակացություններ անում՝ հիմնվելով ոչ հավաստի տեղեկությունների վրա։
«Ինչպե՞ս եմ ես վերաբերվում այն ամենին, ինչ մարդիկ ասում են իմ մասին: Խնդիրն այն է, որ երբ դու աստղ ես, մարդիկ հաճախ խոսում են քո փոխարեն:
Ամեն օր ինչ-որ բան հայտնվում է մամուլում, և ես նույնիսկ որևէ մեկի հետ չեմ խոսել»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
Այս մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։