Պեպ Գվարդիոլա. «Մարդիկ ասում էին, որ ես հաղթում եմ Մեսսիի շնորհիվ, բայց իմ աշխատանքն Անգլիայում ամեն ինչ ապացուցեց»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ Անգլիայում անցկացրած իր ժամանակը ցույց է տվել, որ նա կարող է հաջողության հասնել առանց Լիոնել Մեսսիի նման ֆուտբոլիստի:

«Հիշում եմ, թե քանի հոգի էին ասում, որ ես հաղթում եմ «Բարսելոնայում» շնորհիվ այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Մեսսին և մյուսները:

Նրանք ասացին, որ ես պետք է ապացուցեի իմ մարզչական մակարդակը Անգլիայում։ Լավ, մենք դա արեցինք», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Գվարդիոլան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ է եղել 2008-2012 թվականներին։ Իսպանացի մասնագետը «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։