Ռոնալդո. «Նա պետք է ստանար «Ոսկե գնդակը»»

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կիսվել է իր կարծիքով, թե ով պետք է ստանար «Ոսկե գնդակը» 2024 թվականին։

«Ես Ռոդրիի դեմ ոչինչ չունեմ, բայց Վինիսիուսը վաստակել էր «Ոսկե գնդակը» ստանալու իրավունքը։ Վինին էր, ով պետք է հաղթեր»,- Ռոնալդոի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ Ռոդրին 2008 թվականից ի վեր դարձավ անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբի առաջին ֆուտբոլիստը, ով արժանացավ «Ոսկե գնդակի» մրցանակին։ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը։