«Ինտերը» տպավորիչ ցուցանիշ է գրանցել

«Ինտերը» Ա Սերիայի 15-րդ տուրում հաղթեց «Պարմային» (3:1):

Այսպիսով, միլանյան ակումբն իր անպարտելիության շարքը հասցրեց 13 հանդիպման։ «Ինտերը» սեպտեմբերի 22-ից չի պարտվել:

Այս ընթացքում միլանյան թիմը տարել է 11 հաղթանակ, և երկու անգամ էլ ոչ-ոքի է գրանցվել։

Դեկտեմբերի 10-ին «Ինտերը» Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրում կմրցի «Բայերի» հետ: