Հայտնի են դարձել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ծրագրերը կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ կապված։
27-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չի խաղացել մինչև հոկտեմբեր, և խաղադաշտ վերադառնալուց ի վեր խաղադաշտ է դուրս գալիլ պահեստայինների նստարանից, այլ ոչ թե առաջին րոպեներից:
Պարբերաբար խոսակցությունները կապում են հոլանդացուն հնարավոր հեռանալու հետ, սակայն «Բլաուգրանայի» ղեկավարը շարունակում է հավատալ նրան:
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, Ֆլիկը ցանկանում է թիմում պահել Դե Յոնգին և կարծում է, որ ակումբը պետք է ամեն ինչ անի նրան պահելու համար։
Գերմանացի մարզիչը վստահ է, որ կիսապաշտպանը կկարողանա վերականգնել իր տեղը մեկնարկային կազմում, երբ վերջնականապես ազատվի կոճի խնդիրներից։