«Թոթենհեմի» մարզիչ Անժգելոս Պոստեկօղլուն նոր մեկնաբանություն է տվել երկրպագուների հայտարարությունների վերաբերյալ։
«Երկրպագուներն ինձ համար չեն գալիս մարզադաշտ, նրանք «Թոթենհեմին» են երկրպագում: Ինձ չի հետաքրքրում, թե ով է ինձ համար գալիս մարզադաշտ:
Երկրպագուները գոհ չէին տեսածից: Ես ընդունեցի արձագանքները, և մենք առաջ ենք գնում: Ես, ինչպես արդեն ասացի, երկրպագուների համար որևէ ուղերձ չունեմ։ Ես այստեղ եմ, պայքարելու եմ, որ ակումբը հաջողության հասնի։
Ոչինչ չի փոխվել։ Ներքին կամ արտաքին կասկածները միայն ամրապնդում են ամեն ինչ ճիշտ անելու իմ վճռականությունը»,- լրագրողներին ասել է Պոստեկօղլուն: Կիրակի օրը՝ դեկտեմբերի 8-ին, «Թոթենհեմը» կհյուրընկալվի «Չելսիին»։