Հանս-Դիտեր Ֆլիկը մտադիր է ազատվել «Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստներից

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մտադիր է ազատվել երկու ֆուտբոլիստներից։ Այս մասին հայտնում է Barca Times-ը սոցիալական ցանցերում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացի մասնագետը հայտնել է, որ հարձակվող Անսու Ֆատիի և պաշտպան Էրիկ Գարսիայի հետ այլևս հույսեր չի կապում։

Ֆլիկը նրանց խորհուրդ է տվել փոխել ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ընթացիկ մրցաշրջանում Ֆատին մասնակցել է յոթ հանդիպման։ Ինչ վերաբերում է Գարսիային, ապա պաշտպանը տասը հանդիպում է անցկացրել, գոլային փոխանցում կատարել և մեկ անգամ հեռացվել խաղադաշտից։